Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի արևելյան մասում, բլրի գագաթին[2]։
Պատմություն
Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձե եկեղեցի է, կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են՝ յուրատեսակ տրոմպներն անմիջապես դրված են գմբեթակիր կամարներին, որոնք և ծածկում են չափազանց կարճ խաչթևերը։ Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Լուսամուտն արևմուտքից է։ Ճակատների հարդարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձև կամարախորշիկներով քիվերն են, միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։
Վերանորոգվել է 1970 թվականին։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Բջնի գյուղի տեսարժան վայրեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |