Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ քննչական մարմին, որը ստեղծվել է 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի հիման վրա[1]:

Քննչական կոմիտեի լիազորություններն են՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով[2] իր իրավասությանը վերապահված` ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:

Քննչական կոմիտեի գործունեությունը ղեկավարում և վերահսկում է Քննչական կոմիտեի նախագահը:

Քննչական կոմիտեի նախագահը Արթուր Պողոսյանն է:

Քննչական կոմիտեի համակարգը

Քննչական կոմիտեն ներառում է կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները:

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են[3]՝ գլխավոր վարչությունները, վարչությունները և բաժինները, աջակցող մասնագիտական վարչությունները և բաժինները:

  • Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն,
  • Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն,
  • Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն,
  • Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,
  • Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչություն,
  • Ներքին անվտանգության վարչություն,
  • Իրավաբանական վարչություն,
  • Միջազգային հարցումների ապահովման բաժին:

Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են[4]՝ զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները:

  • Վերահսկողության վարչություն,
  • Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն,
  • Երրորդ կայազորային քննչական բաժին,
  • Չորրորդ կայազորային քննչական բաժին,
  • Հինգերորդ կայազորային քննչական բաժին,
  • Վեցերորդ կայազորային քննչական բաժին,
  • Յոթերորդ կայազորային քննչական բաժին,
  • Ութերորդ կայազորային քննչական բաժին,
  • Իններորդ կայազորային քննչական բաժին,
  • Տասներորդ կայազորային քննչական բաժին:

Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են[5]՝ Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները:

  • Ծանր հանցագործությունների քննության բաժին,
  • Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին,
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին,
  • Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին,
  • Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին,
  • Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին,
  • Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին,
  • Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին,
  • Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին,
  • Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին,
  • Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին,
  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են[6]՝ մարզային քննչական վարչության տարածքային բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները:

  • Արագածոտնի մարզային քննչական վարչություն,
  • Արարատի մարզային քննչական վարչություն,
  • Արմավիրի մարզային քննչական վարչություն,
  • Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն,
  • Լոռու մարզային քննչական վարչություն,
  • Կոտայքի մարզային քննչական վարչություն,
  • Շիրակի մարզային քննչական վարչություն,
  • Սյունիքի մարզային քննչական վարչություն,
  • Վայոց ձորի մարզային քննչական վարչություն,
  • Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ղեկավարություն

Քննչական կոմիտեի նախագահ՝

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ՝

  • Վազգեն Ավետիսյան (Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ)[7]
  • Արման Ասլանյան (Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ)[8]
  • Արմեն Գևորգյան[9]
  • Արսեն Այվազյան[10]

Քննչական կոմիտեի նախկին նախագահներ

Ծանոթագրություններ

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ». irtek.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 25 (օգնություն)
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ». irtek.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  3. «Կենտրոնական մարմին». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  4. «Զինվորական քննչական գլխավոր վարչություն և կայազորներ». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  5. «Երևան քաղաքի քննչական վարչություն և ստորաբաժանումներ». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  6. «Մարզային քննչական վարչություններ». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  7. «Վազգեն Գեղամի Ավետիսյան». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  8. «Արման Վրույրի Ասլանյան». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  9. «Արմեն Մացակի Գևորգյան». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.
  10. «Արսեն Վոլոդյայի Այվազյան». investigative.am. Վերցված է 2026թ․ հունվարի 7-ին.